Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է իր երկրի դեմ «հերթական գրոհի» մեջ։ «Նա դարձել է Եվրոպայում պատերազմի ամենամեծ հրահրիչներից մեկը, սակայն նրա ռազմական քաղաքականությունը անհաջողություն է կրում։ ՈՒկրաինայում եվրոպական փողերը սպառվում են, իսկ լեհ ժողովուրդը հոգնել է պատերազմից»,- գրել է Օրբանը Х սոցցանցում։               
 

Հերթական վանդալիզմը

Հերթական վանդալիզմը
02.03.2024 | 23:02

Ադրբեջանի ահաբեկչական ստորաբաժանումների կողմից բռնազավթված Արցախում շարունակվում է պետական մակարդակով իրականացվել մշակութային ցեղասպանություն։ Հրապարակում ենք հերթական վանդալիզմը փաստող լուսանկարը։

Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պետական մակարդակով ոչնչացնում է Արցախի մշակութային ժառանգությունը։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Հայքի մշակույթի Օմբուդսմեն

Հ.Գ.

Բռնազավթված Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։

Դիտվել է՝ 3683

Մեկնաբանություններ